Հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղը «հաղթելու» կայուն միջոց
Գիտություն և Մշակույթ
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները ստեղծել են IgE (իմունոգլոբուլին E) սպիտակուցային մոլեկուլի նոր տեսակ, որը կարող է խթանել իմունային բջիջները ձվարանների եւ կրծքագեղձի քաղցկեղային ուռուցքների միկրո միջավայրում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal for Immunotherapy of Cancer (JITC).
Բուժման արդյունքները բարելավելու համար գիտնականները մշակել են հակամարմինների նոր տեսակ՝ IgE: Այս հակամարմինները ակտիվացնում են հիվանդի իմունային համակարգը այլ կերպ՝ ազդելով միկրո միջավայրի տարբեր իմունային բջիջների վրա, ինչը թույլ է տալիս ավելի հաջող պայքար քաղցկեղի բջիջների դեմ։
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ նոր IgE հակամարմինները արդյունավետորեն դանդաղեցնում են HER2 արտահայտող ուռուցքների աճը և խթանում իմունային բջիջները քաղցկեղի բջիջների վրա հարձակվելու համար:
Լրացուցիչ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ IgE հակամարմինները կարող են վերածրագրավորել ուռուցքի «իմունային միկրոմիջավայրը»՝ այն իմունոպրեսիվից վերածելով իմունիտետը բարձրացնող պատասխանի:
Գիտնականները կանխատեսում են, որ բավարար ներդրումների և փոփոխությունների դեպքում նոր մեթոդը կարող է ներառվել կլինիկական պրակտիկայում հինգ տարվա ընթացքում:
