Թմրանյութ իրացնողների խմբերի բացահայտման առումով դեռ շատ անելիքներ ունենք․ ՆԳ նախարար
Քաղաքական
Թմրանյութ իրացնողների խմբերի բացահայտման առումով դեռ շատ անելիքներ ունենք: Մեր խնդիրն է հենց խմբի կազմակերպիչների բացահայտումը, որպեսզի կարողանանք խմբի հետագա գործողությունները կանխել, և հետևանքի հետևից անընդհատ չվազենք, բռնենք տարածողներին և չկարողանանք խմբի գործունեությունը դադարեցնել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը և կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցներ հայտնաբերել տարբեր դրվագներով»,- ասաց նախարարը:
