Գերմանացիները սկսել են ավելի քիչ գարեջուր պատրաստել
Այլ
Գերմանիայում գարեջրի գործարանների թիվը 2020 թվականից նվազել է մոտ հինգ տոկոսով։ Այս մասին հայտնում է DPA-ը՝ վկայակոչելով Գերմանական արտադրողների վիճակագրությունը, մեջբերում է Lenta-ն։
Նշվում է, որ ամբողջ երկրում գարեջրի գործարանների թիվը նվազել է՝ հասնելով 1459-ի:
Նշված ժամանակահատվածում դրանք նվազել են 77-ով, ընդ որում 45 ձեռնարկություն փակվել է եվրոպական գարեջրագործության օրրաններից մեկում՝ Բավարիայում։
Գերմանիայի վիճակագրական գերատեսչության տվյալներով՝ 2024 թվականին Գերմանիայում գարեջրի վաճառքը շարունակել է նվազել, չնայած այն հանգամանքին, որ երկիրը հյուրընկալել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։
2023-ի համեմատ՝ խմիչքի իրացման մակարդակը՝ առանց հաշվի առնելու ոչ ալկոհոլային և ԵՄ-ից դուրս ներմուծված արտադրանքը, նվազել է 1,4 տոկոսով կամ 119,4 միլիոն լիտրով։
