Անհետ կորածների մասով աշխատանքները կշարունակվեն, հանձնաժողովների միջև հանդիպում է եղել. ԱԱԾ տնօրեն
Հասարակություն
Փետրվարի 7-ին սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում, քննարկվել են մի շարք հարցեր, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Ես հանդիպում եմ ունեցել ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Հիմա ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա»,-ասել է նա:
