Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

Հաստատվել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Հանդիպման մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գերի Բեսվիքը և Ադամ Նաննը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը:
Դարրոն Ինգլանդը նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ Ստյուարտ Աթվելը:
Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով), Թբիլիսիի «Դինամո արենա» մարզադաշտում:
