Դատարանը մերժել է Պավել Պրիլուչնիի ալիմենտը նվազեցնելու հայցը
Ժամանց
Նախկին ամուսիններ Պավել Պրիլուչնիի և Ագատա Մուչենիչեի միջև դատական գործընթացը շարունակվում է։
Շնորհիվ այն բանի, որ որդին՝ Տիմոֆեյը որոշ ժամանակ ապրում է Պավելի հետ, նա հայց է ներկայացրել դատարան՝ ալիմենտը նվազեցնելու համար (դերասաններն ունեն երկու երեխա՝ Տիմոֆեյը և Միան)։ Այնուամենայնիվ, այս հայցը չի բավարարվել, և Պավելը դեռ վճարում է ամբողջ գումարը. ստույգ թիվն անհայտ է, սակայն, ըստ դատարանի, Պրիլուչնին պարտավոր է որպես ալիմենտ վճարել իր եկամտի 30%-ը։
Նաև դեռ ընթացքի մեջ է Պավելի և Ագաթայի որդու՝ Տիմոֆեյի բնակության հետ կապված գործը։ Այժմ Ագաթան պարզապես սպասում է դատարանի որոշմանը և չի ստիպում տղային վերադառնալ՝ նրան տրավմայի չենթարկելու համար։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
