Քիմ Քարդաշյանը տարել է դստերը Քանյե Ուեսթի՝ հանցագործների մասնակցությամբ երեկույթից
Ժամանց
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեկույթին հանցագործների մասնակցության պատճառով ընդհատել է դստեր այցը Քանյե Ուեսթի տուն։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
Քիմ Քարդաշյանը տարել է Նորթին երեկույթից, որին մասնակցում էին սեռական ոտնձգությունների և մարդկանց թրաֆիքինգի մեջ մեղադրվող Թեյթ եղբայրները։ Գործարարուհին անձամբ է գնացել է 11-ամյա դստերը վերցնելու և տուն տանելու։
Քանյե Ուեսթը վերջերս մեղադրել էր Քարդաշյանների ընտանիքին սևամորթ երեխաների սեքս–թրաֆիքինգի մեջ։ Ռեփերի քննադատության պատճառ էր հանդիսացել նրա 11-ամյա դստեր՝ Նորթի մասնակցությունը երգչուհի FKA Twigs-ի տեսահոլովակին։
Ռեփերը կարծում էր, որ իր դուստրը տեսանյութում չափազանց բաց է հագնված։
