Ալեն Սիմոնյանը Մեքսիկայի Սենատի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հայ գերիների ապօրինի դատավարության հարցը (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ալեն Սիմոնյանը նաեւ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա:
