Ուզում եմ ներողություն խնդրել ԱԺԲ ներկայացուցիչ Վահե Գասպարյանից. Դանիել Իոանիսյան

Դանիել Իոանիսյանը գրում է.
Ուզում եմ ներողություն խնդրել ԱԺԲ ներկայացուցիչ Վահե Գասպարյանից այն բանի համար, որ քիչ առաջ «Factor TV»-ի եթերում կասկածի տակ դրեցի 44-օրյա պատերազմի ժամանակ իր ունեցած ներդրումը, ինչպես նաև այն բանի համար, որ ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանի վրա ցփնածս ջուրը որոշ չափով իր վրա թափվեց։
Բոլոր (շատ մեծ) տարաձայնություններով հանդերձ, ես չեմ կարող չգնահատել մարդու ներդրումը պատերազմի ժամանակ, ինչպես նաև չեմ կարող չհարգել մարդու` գաղափարակիր լինելը (ում մոտեցումները գաղափարների հիմման վրա են ու չեն վաճառվում)։
Հ.Գ. Թեև եթերից հետո պարոն Գասպարյանի հետ իրար ձեռք սեղմեցինք, բայց խղճիս մի բան մնաց, դրա համար որոշեցի հրապարակային էլ ասել։
