Թրամփը հայտարարել Է՝ Պուտինը չի մերժել հրադադարի առաջարկը (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» չի տվել Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը չի մերժել այդ մասին առաջարկը: Ամերիկացի առաջնորդն իր հայտարարություններն արել է Fox News-ի հեռարձակած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նա ոչինչ չի մերժել։ Ռուսաստանի նկատմամբ գործում են ավելի շատ պատժամիջոցներ, քան որևէ այլ պետության», - հայտարարել Է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն խստացնելու է Ռուսաստանի դեմ սահմանափակումները, քանի որ Պուտինը «մերժել է» Ուկրաինայում հրադադարի գաղափարը։
