Ծերանոցում տղամարդը բենզասղոցով հարձակվել է ոստիկանների վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Իլինոյս նահանգի ծերանոցում տղամարդը բենզասղոցով հարձակվել է ոստիկանների վրա։ Կադրերը հրապարակել է Shot Telegram ալիքը։
Իրավապաշտպան մարմնի տեսախցիկով նկարահանված կադրերում երեւում է՝ ինչպես է չարագործը հարձակվում մարդկանց վրա։
Նրան փորձել են անշարժացնել լազերի օգնությամբ , բայց հատուկ միջոցներն անօգուտ էին:
Արդյունքում ոստիկանը ատրճանակով գնդակահարել է հարձակվողին։
Հանցագործը 41-ամյա Դենիել Էսկալերան է։
Պարզվել է, որ հարձակումից առաջ նա օգտագործել է թմրանյութերի մեծ չափաբաժին։
Իրականացված ստուգումն ամբողջությամբ արդարացրել է ոստիկանին։
