Ուկրաինայի շուրջ բանակցությունները ընթանում են հենց հիմա․ Թրամփ (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի «տարածքների բաժանման» եւ լիակատար հրադադարի շուրջ բանակցություններն ընթանում են «հենց հիմա»: Այդ մասին Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հեռարձակումը վարել է Fox News-ը։
«Ես կարծում եմ, որ շատ շուտով մենք կհասնենք լիակատար հրադադարի, իսկ հետո կունենանք համաձայնագիր։ Այդ հարցը քննարկվում է հենց հիմա՝ խոսքը հողերի բաժանման մասին է», - ասել Է Թրամփը։
Նա նշել է, որ ռազմաճակատի որոշ հատվածներում արդեն հրադադար է ձեռք բերվել։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հիմքերն արդեն դրվել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ շփումների արդյունքում:
