Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 

Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է․ Օսկանյան

Ցանկացած օբյեկտիվ չափանիշով Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է։  Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Վեց տարիների ընթացքում, ինչ նա իշխանության է եկել, նրա դիպչած յուրաքանչյուր դիվանագիտական կամ ռազմավարական հարց վերածվել է մոխրի։ Մի ժամանակ կենսունակ և դիմացկուն պետությունը՝ Հայաստանը, այժմ կանգնած է ամայացած վիճակում՝ կորցրած Լեռնային Ղարաբաղը, օկուպացված տարածքներ, թուլացած պաշտպանություն, քայքայված դաշնակցային կապեր և հիասթափված ժողովուրդ։ 

Սակայն սա պարզապես Ադրբեջանի ագրեսիայի հետևանք չէ։ Այս իրավիճակը ուղղակի արդյունք է աննախադեպ վատ ղեկավարության և բանակցային հիմնարար սկզբունքների սիստեմատիկ խախտման։

Փաշինյանի բանակցային ձախողումները վերացական չեն։ Դրանք խորապես շոշափելի են և բերել են աղետալի իրական արդյունքների։ Նրա օրոք Հայաստանը իր վրա պատերազմ բերեց, չկարողացավ կանխել կամ դադարեցնել այն, և խայտառակ կերպով պարտվեց՝ հազարավոր զոհերով։ Հրադադարի հայտարարությունը ստորագրվեց ճնշման ներքո, սակայն նույնիսկ դրանից հետո նա չկարողացավ ապահովել այդ ճայտարարության մեջ Հայաստանի շահերին նպաստող որևէ դրույթի իրականացում։

Ավելին, նա հետո փաստացիորեն հանձնեց Լեռնային Ղարաբաղը Պրահայում՝ ավելի ուշ դրանից «ձեռք լվանալով» և ճանապարհ հարթելով ամբողջական էթնիկ զտման։ Այդ պահից ի վեր, Ադրբեջանը քայլ առ քայլ ավելացրել է իր պահանջները, ընդլայնել տարածքային հավակնությունները, առևանգել Արցախի ղեկավարությանը և օկուպացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Իսկ Փաշինյանը շարունակել է զիջումների ուղին։

Փաշինյանի բանակցային «մոտեցումը», եթե այդպես կարելի է անվանել, բնորոշվում է ճակատագրական անկարողությամբ։ Նա բազմիցս ընդունել է հակառակ կողմի պայմանները դեռևս բանակցություններից առաջ՝ զրկելով Հայաստանը ցանկացած լծակից։ Ավելին՝ նա հաճախ ընդհանրապես չի բարձրացրել հայկական առաջնահերթությունները։ Նրա վարքագիծը հիշեցնում է ոչ թե արդյունքի ձգտող ղեկավարի, այլ ամեն գնով ավարտման ձգտող անձի՝ առանց ողնաշարի և ռազմավարական մտածողության։

Վերջին օրինակը եղել է այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերջին կետերին համաձայնելը՝ իմանալով, որ Ադրբեջանի պահանջները դեռ շարունակվում են։ Բաքուն դեռ պահանջում է էքստերիտորիալ միջանցք Հայաստանի հարավով, Սահմանադրական փոփոխություններ, և Մինսկի խմբի լիարժեք չեղարկում։ Փաշինյանը համաձայնվել է այդ շրջանակին՝ առանց որևէ տեսանելի փոխհատուցման կամ երաշխիքի։

Այս օրինաչափությունը՝ զիջում առանց փոխադարձության, համաձայնություն առանց ապահովագրության, և երկխոսություն առանց վճռականության, թողել է Հայաստանը ռազմավարական առումով վտանգավոր անպաշտպան վիճակում։ Այսօրվա Հայաստանը կորցրել է ոչ միայն տարածքներ և կյանքեր, այլ նաև այն բարոյական հեղինակությունն ու դիվանագիտական կապիտալը, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի հավակնություններին դիմակայելու համար։ Փաշինյանի ձախողումները հակամարտությունը վերածել են գոյաբանական ճգնաժամի։

Յուրաքանչյուր բանակցող գործում է որոշակի սահմանափակումների մեջ, բայց լավ առաջնորդները կարողանում են արդյունքներ կերտել հենց այդ պայմաններում։ Փաշինյանը գնացել է հակառակ ճանապարհով՝ վատ որոշումներ կայացնելով, մերժելով փորձագիտական խորհուրդները, և ընտրելով միակողմանի խոցելիությունը՝ բարդ և համարձակ դիվանագիտության փոխարեն։

Նա օտարել է դաշնակիցներին, սխալ է գնահատել հակառակորդներին և բաց է թողել ժամանակակից հայկական պատմության ամենակարևոր պահերը։

Բանակցություններուի հիմնական սկզբունքներից են՝ դիրքորոշումների փոխարեն շահերի վրա կենտրոնանալը, փոխշահավետ տարբերակներ ստեղծելը նախքան վերջնական որոշում կայացնելը, և օբյեկտիվ չափանիշների սահմանումը՝ արդյունքները կառավարելու համար։ Փաշինյանն այդ սկզբունքներից ոչ մեկը չի կիրառում։

Նրա պաշտոնավարման շրջանը պետք է դառնա ուսումնասիրության առարկա միջազգային հարաբերությունների և բանակցությունների դասընթացներում՝ որպես դասական օրինակ, թե ինչպես չպետք է բանակցել, և ինչպես թույլ ու անսկզբունքային դիվանագիտությունը կարող է հանգեցնել ազգային կործանման։

Հայաստանը ներկայում կանգնած է անվտանգության մղձավանջի առաջ։ Փաշինյանը ոչ միայն ձախողել է Հայաստանի շահերը պաշտպանելու գործում, այլ փաստացիորեն նպաստել է դրանց քայքայմանը»,-գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ամենադիտված