Աղջկան թույլ չեն տվել Էրմիտաժ մտնել շքեղ հագուստի պատճառով
Ժամանց
Թանգարանի աշխատակցուհին թույլ չի տվել աղջկան այցելել Էրմիտաժ՝ շքեղ հանդերձանքի պատճառով՝ հավելյալ գումար խնդրելով նկարահանման համար։ Այս մասին հայտնում է պետերբուրգյան «Ֆոնտանկա» պարբերականը Telegram-ի իր ալիքում։
«Թանգարանի աշխատակցուհու կարծիքով՝ աղջիկը պատրաստվում էր Կոմերցիոն նկարահանում իրականացնել, որը գումար արժե։ Ըստ ամենայնի, վերջինիս թույլ են տվել, եւ նա գեղեցիկ զգեստով մի քանի լուսանկար է հրապարակել», - նշվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի հրապարակված տեսանյութում թանգարանի աշխատակցուհին մատնանշել է աղջկա արտաքին տեսքը ևս՝ հայտարարելով, որ նա, իբր, պատրաստվում է 10 հազար ռուբլի արժողությամբ նկարահանում կատարել:
Բլոգերը սկսել է հերքել նման մտադրությունները՝ ընդգծելով, որ պրոֆեսիոնալ տեսախցիկ չունի։
Սակայն Ձմեռային պալատի ներկայացուցիչը նկատել է, որ նա «չափազանց թանկ հանդերձանք» ունի և iPhone-ի իր նորագույն մոդելը թույլ է տալիս պրոֆեսիոնալ լուսանկարներ անել:
