Արման Ծառուկյան․ Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը եւ պատրաստ եմ ապացուցել դա
Սպորտ
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը նշել է, թե ում հետ է պատրաստ մրցել հաջորդ մենամարտում։
«Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը եւ պատրաստ եմ ապացուցել դա, բայց ինչպե՞ս դա անել, երբ մյուսները պարզապես ցանկանում եմ խոսքով կռվել։ Օլիվեյրան եւ Գեյջին կարող են նստել եւ սպասել տիտղոսային մենամարտի կամ կարող են մենամարտի դուրս գալ իմ դեմ եւ վաստակել այդ իրավունքը»,- գրել է Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում։
Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։
