«Բարի գալուստ»․ վրացիները ջերմ ընդունելություն են խոստանում
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թբիլիսիում այսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյօֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը:
Թբիլիսիի «Բորիս Պաիչաձե Դինամո Արենա» մարզադաշտում փակցվել է «Բարի գալուստ» հայերեն գրությամբ ցուցատախտակ։
Նշենք, որ մարզադաշտը կարող է ընդունել մոտ 55 հազար երկրպագուի։ Հայ երկրպագուներին հատկացվել է երկու սեկտոր։
