Դմիտրի Կիսելյովն առողջական խնդիրներ ունի
Այլ
«Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») մեդիա խմբի գործադիր տնօրեն և «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարի վարող Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով չի հայտնվի կիրակնօրյա թողարկմանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թոքաբորբով եմ հիվանդացել, իսկ բժիշկներն առայժմ հիվանդանոցային բուժում են նշանակել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ մարտի 23-ին «Շաբաթվա լուրեր» հաղորդումը կվարի լրագրող Եվգենի Պոպովը։ Կիսելյովը նշել է, որ Պոպովն արդեն փոխարինել է իրեն, երբ ինքն արձակուրդում է եղել։ Հաղորդավարը վստահություն է հայտնել, որ իր գործընկերը կվարի «շատ հետաքրքիր կիրակնօրյա թողարկում»։
