Արագածոտնի մարզում Lexus-ը մի քանի պտույտ շրջվել է․ վարորդը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
