Ցուցարարները ՔԿ-ից երթով շարժվում են դեպի ՆԳՆ
Քաղաքական
Երեւանում մեկնարկել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն խոշտանգված արցախցու։ Քաղաքացիները, նրանց թվում՝ հանրային ու քաղաքական գործիչներ, հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի մոտ ու սկսել երթը դեպի ՆԳՆ։
Նրանք պահանջում են պատժել Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։
«Երթով շարժվելու ենք ՆԳՆ՝ մեր դժգոհությունն արտահայտելու արցախցիների նկատմամբ դրսևվորած վերաբերմունքից»,- նախօրեին հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը։
«Երկու կառույցները մեծ արշավ են սկսել իմ դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց հետո»,- հավելել էր նա։
