Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռոմիկ Շ.-ն իր վարած «Զիլ 130» մակնիշի՝ տուֆ քարով բարձված բեռնատարով Երևան - Գյումրի ավտոճանապարհի Թալին Սասնաշեն խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը միջին ծանրության ախտանիշներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարի կողաշրջման հետևանքով քարերը թափվել են ճանապարհով մեկ։
