Քաղաքացիները փակել են ՆԳՆ շենքի դիմացի փողոցը (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտից երթով ՆԳՆ հասած քաղաքացիները փակել են նախարարության շենքի դիմացի փողոցը։
Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Քննչական կոմիտեի շենքի դիմաց, որտեղից երթով շարժվել են դեպի ՆԳՆ շենք: Ցուցարարները պահանջում են պատժել Վանաձորի բաժնի՝ օրեր առաջ արցախցի երիտասարդին՝ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։
