Մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թ․առաջնությունը ՀՀ–ում և Վրաստանում համատեղ անցկացնելու համար հայտ է ներկայացվել ՖԻՖԱ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար:
«Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար:
Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- նշված է հաղորդագրությունում:
