ԱՄՆ-ը կարող է ռազմական գործողությունների դիմել Իրանի դեմ․ Ուիթքոֆ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Fox News -ին տված հարցազրույցում հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն «որոշակի հանգամանքներում» կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ:
Պաշտոնյայի խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը չպետք է միջուկային ռումբ ունենա։
«Մենք չպետք է բոլոր հարցերը լուծենք ռազմական ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ սադրեն, մարտական գործողությունների չենք դիմի», - ասել է Ուիթքոֆը:
