Ռոնալդուն յուրահատուկ ձեռքբերում ունի
Սպորտ
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով 22 տարի անընդմեջ գոլեր է խփում ազգային հավաքականի կազմում։
Մարտի 23-ին Ռոնալդուն գոլ խփեց Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի՝ Դանիայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվեց 5։2 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի։ Դա պորտուգալացուն թույլ տվեց դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում կխաղան նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան:
Ռոնալդուն խփել է իր կարիերայի 929-րդ գոլը, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ 136-րդը։
