Դոնի Ռոստովում առևտրի կենտրոն է հրդեհվել (տեսանյութ)
ՏեսանյութերԴոնի Ռոստովում առևտրի կենտրոն է հրդեհվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը 500 քառակուսի է», - ասված է հաղորդագրության մեջ:
Հրդեհի վերացման աշխատանքներին ներգրավվել է 70 աշխատակից եւ 19 միավոր տեխնիկա, ճշտել են ԱԻՆ-ում:
Մոսկվայի ժամանակով ժամը 6:45-ին գերատեսչությունից հայտնել են, որ կրակը տարածվել է առևտրային համալիրի հարևանությամբ գտնվող հինգ հարկանի շենքի տանիքին:
Նավիգացիոն հավելվածների տվյալների համաձայն՝ Բուդյոնովսկի պողոտայում է գտնվում «Աստոր Պատկերասրահ» առևտրի կենտրոնը։
Շենքում տեղակայված են մի քանի խանութներ, սրճարան, սուպերմարկետ։
