Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Mazda-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Մարտի 23-ին, ժամը 22:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել են «Chevrolet» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։
«Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երկու ուղևոր, «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները։
