Անահիտ Մանասյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն՝ Բուդրիսի հայտարարությունը Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը «Գարեջրի օրեր» ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի Երևանի կենտրոնում Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանը Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին Թուրքիան բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանը Փլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում․ կան տուժածներ Պարֆյումեր Ֆրանսիս Քուրկջյանը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական ​​պարգևին Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի ՌԴ-ում ծնված ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The Guardian 

Ինչո՞ւ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում պարտությամբ․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին  նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վրաստանի հավաքականի դեմ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։

Այսպիսի արձագանքն ու նման իրավիճակը մեկ անգամ ևս վերհանեց մեր կոլեկտիվ հոգեբանությանը բնորոշ զարմանալի հատկանիշը՝ ակնթարթային, քաոսային արձագանքներ «խորհրդանշական» իրադարձություններին, որոնք հանրային ընկալման մեջ սխալմամբ կամ միտումնավոր արտացոլվում են որպես էքզիստենցիալ պարտություններ՝ նպատակ ունենալով միաժամանակ թաքցնել և ստվերել ժամանակի իրական մարտահրավերները: Մենք մեր ընկալումներով և արձագանքներով ստեղծում ենք արհեստական դրամայի պատրանք՝ կուլիսներում թողնելով իրական գոյութենական խնդիրները, որոնք մեզանից պահանջում են պատասխանատու վերաբերմունք, երկարաժամկետ ճգնություն ու ինքնազոհություն։

Ազգային անվտանգության, գոյութենական, տնտեսական և մշակութային ինքնության առանցքային ասպեկտները թողած՝ սպորտն ու դրա շուրջ ստեղծած «առասպելաբանությունն» ենք նետում մարդկային զգացմունքների մարտադաշտ:

Ողբերգությունն այն է, որ նման զգացմունքային ծանրաբեռնվածությունը մեզ կուրացնում է նման պարտությունների ավելի խորը քաղաքական ու սոցիալական պատճառների ընկալունակության նկատմամբ, որոնք սկզբունքորեն կապված չեն ֆուտբոլի հետ, այլ արտացոլում են պետության ու հասարակության առջև ծառացած համակարգային և կառուցվածքային խնդիրները, որոնք երկար ժամանակ է, որ պահանջում են հանրային համախմբում:

Ինչո՞ւ ենք մենք՝ որպես հասարակություն, պատրաստ էմոցիոնալ էներգիայի նման արժեքավոր ռեսուրսները վատնել համեմատաբար աննշան պարտությունների վրա։

Ինչու՞ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում հավանական պարտությամբ: Սա ըմբռնելու համար պահանջվում է հասունություն և ազգային առաջնահերթությունների հստակ հայացք, որը, բնականաբար և ցավալիորեն, բացակայում է:

Այսօրվա իրավիճակը հիշեցնում է մահամերձ հիվանդի, որին շրջապատողները շարունակում են համոզել առողջ ապրելակերպ վարել՝ անտեսելով շտապ վիրահատության անհրաժեշտությունը։ Մինչ մարզական պարտության կամ հաղթանակի հերթական ալիքը կրկին կհեղեղի մեր տեղեկատվական ու էմոցիոնալ օրակարգը, պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նման շքեղություն ճգնաժամի դարաշրջանում, այսինքն՝ տառապել արհեստական սիմվոլիզմով՝ անտեսելով խորքային բովանդակությունը։

Մեր տեղը համաշխարհային ասպարեզում չի որոշվելու ֆուտբոլային հաղթանակների հիման վրա, այլ որոշվելու է իրականությանը հարմարվելու, ներքին խզվածքները հաղթահարելու և վերակառուցելու ուժ գտնելու մեր կարողության հիման վրա: Պետք է ոչ միայն գիտակցել, որ պարտություններն ավելի մեծ խնդիրների ցուցիչ են, այլև հասարակության էներգիան ուղղել ներկան փրկելուն և ապագայի համար պայքարին իմաստավորող լուծումներ գտնելուն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Semafor. Թրամփը լուրջ չի վերաբերվում սպանության սպառնալիքներինԱնահիտ Մանասյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերըԴանիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի նոր գնումներըՀայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն՝ Բուդրիսի հայտարարությունըՖոն դեր Լայենը Կիևին խոստացել է «անվտանգ անօդաչու սարքերի գործարաններ» ԵՄ-ումՆախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգըԻսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասինՀրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը«Գարեջրի օրեր» ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի Երևանի կենտրոնումԵրևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանըBloomberg. Պենտագոնը արգելափակել է F-35 ծրագրի զեկույցի հրապարակումը Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինԹուրքիան բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանըTagesspiegel. Գերմանացիների մեկ երրորդը կարծում է, որ Գերմանիան կարող է մասնակցել պատերազմի հինգ տարվա ընթացքումՓլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում․ կան տուժածներՊարֆյումեր Ֆրանսիս Քուրկջյանը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական ​​պարգևինՍպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՌԴ-ում ծնված ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The GuardianԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել ԻրանինԱդրբեջանում ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն» է. ադրբեջանագետTagesspiegel. Գերմանացիների ավելի քան 75%-ը կասկածում է, որ Գերմանիայի զինված ուժերը կդառնան ամենաուժեղ բանակըԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է ԻրանինՖիդանը նշել է Կիև կատարած իր այցի գլխավոր թեման ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԶախարովան «կամավորների կոալիցիա»-ն համեմատել է Սոդոմի և Գոմորի հետLiberty Times. Թայվանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Jinfeng-1 կամիկաձե անօդաչու թռչող սարքի արտադրության շուրջԽուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցելԲրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր ԷքսերջյանինԳերմանիայում խարդախները կոտրել են ֆինանսների նախկին նախարարի ֆեյսբուքյան էջըԻրաքում անօդաչու թռչող սարք է կործանվելՎարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքիԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» նոր արծաթե ներդրումային դրամըՇենգավիթ թաղամասի լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք«Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ». Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանումՀարավային Կորեայի նախագահը խոստովանել է, որ տուն չունիԿԳՄՍՆ-ն մեկնարկում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրըԿառավարությունը կվերանայի Ոստիկանության գվարդիայի ծառայողների հավելավճարների կարգըԻրանում ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքով վիրավորվել է 260 մարդԱղանդավորները սկսել են եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա ԶեյնալյանԿառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴԴավթաշենում 16-ամյա աղջկա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելՖիդանը Կիևում կհայտարարի, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները անընդունելի ենՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըՊրահայի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ վիրավորվել էՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստինԾառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրելԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի ամերիկյան բազաների վրա հարձակումները մինչև վերջնական հաղթանակի հասնելըՀիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ ՍողոյանՎերջին օրերին Իրանում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 30 մարդ Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալու
Ամենադիտված