Մասնագետը նշել է, թե ինչ մթերքներ չի կարելի պահել սառնարանում
Այլ
Սնուցման փորձագետ և Կատալոնիայի բաց համալսարանի Առողջապահության գիտությունների բաժանմունքի պրոֆեսոր Ամպարո Գամերոն ասում է, որ որոշ մթերքներ չի կարելի պահել սառնարանում, քանի որ ցրտին դրանց համը վատանում է, հաղորդում է Gloucestershire Live-ը։
Պրոֆեսոր Գամերոն նշել է, որ խորհուրդ չի տրվում սխտորը պահել սառնարանում, քանի որ ցածր ջերմաստիճանում այն արագ բողբոջում է։
«Պահպանման ժամկետը երկարացնելու համար կեղևավորված սխտորի մեխակները կարելի է թաթախել ձիթապտղի յուղի մեջ և պահել ամուր փակված ապակե տարայի մեջ։ Դրանք կարող են լինել նաև սառեցված, ամբողջական կամ կտրատված»,- պարզաբանեց փորձագետը։
,Բացի այդ, փորձագետը խորհուրդ տվեց հացը չպահել սառնարանում, քանի որ ցրտին այն կորցնում է իր համն ու կառուցվածքը։ Նույնը վերաբերում է շոկոլադին, որը ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով փոխում է հյուսվածքը։
Գամերոն հավելել է, որ սառնարանում դրված չհասունացած բանանը կարող է կոշտ ու անհամ դառնալ։ Ի վերջո, փորձագետն ընդգծել է, որ սուրճը նույնպես չի կարելի պահել սառնարանում, քանի որ այն կլանում է խոնավությունը և կորցնում է իր բույրը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
