Նախորդ շաբաթ տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673
Հասարակություն
Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673: Այս մասին նշվեց այսօր՝ մարտի 24-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Տրոլեյբուսներում՝ 83 հազար 715, մետրոպոլիտենում՝ 487 հազար 609, ավտոբուսներում՝ 1 մլն 751 հազար 351:
Խորհրդակցության ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են բակային տարածքներում և այգիներում կատարվող ու նախատեսվող աշխատանքների մասին։
