Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունը ժամանել է Սիրիա
Հասարակություն
Հայաստանի Հանրապետությունից Սիրիա ուղևորված չորս բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը թուրք-սիրիական սահմանով հասել է Հալեպի նահանգ։ Այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված 80 տոննա կշռող մարդասիրական օգնությունը ներառել է սնունդ և բժշկական պարագաներ։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար: Մարդասիրական օգնությունը Սիրիա ուղարկելու համար ժամանակավորապես բացվել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ Հայաստանի ԱԳՆ-ն համագործակցության համար շնորհակալություն էր հայտնել թուրքական կողմին։
