Թրամփը գերազանցել է իր լիազորությունները. Bloomberg
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման առաջին երկու ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփը բախվել է ավելի քան 150 դատական գործընթացների, որոնցում վիճարկվել է նրա վարչակազմի գործողությունների օրինականությունը, հաղորդում Է Bloomberg-ը:
«Իր նախագահության երկու ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփը բախվել է ավելի քան 150 դատական հայցերի, որոնք վիճարկում են նրա գործադիր իշխանության գործողությունները։ Ամերիկացի դատավորները հաճախ որոշումներ են կայացնում, որոնք հակասում են վարչակազմի դիրքորոշմանը, եւ որոշ դեպքերում նշում են, որ նախագահը, հնարավոր է, գերազանցել է իր լիազորությունները՝ գործելով առանց Կոնգրեսի հավանության», - նշել է գործակալությունը:
Հայցերի մեծ մասը կապված է միգրացիոն քաղաքականության խստացման, այդ թվում՝ ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու արգելքի հետ։
Վիճարկվում են նաև պետական ծառայողների զանգվածային ազատումները։
