Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը քննադատել է վրացի երկրպագուներին անընդունելի պահվածքի համար
Սպորտ
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին քննադատել է երկրպագուներին, ովքեր ֆուտբոլային հանդիպումից հետո իրեր են նետել հայ երկրպագուների վրա։
«Հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անընդունելի է: Այս միանգամայն անընդունելի արարքով մենք վիրավորեցինք նրանց և թույլ չտվեցինք մեր թիմին իր երկրպագուների հետ հաղթանակը տոնել: Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր են գցում մեր երկրի միջազգային իմիջի վրա»,- ասել է նա:
