Թրամփի վարչակազմի դեմ ավելի քան 150 հայց է ներկայացվել․ Bloomberg
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ լինելու առաջին երկու ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփը բախվել է ավելի քան 150 դատական հայցերի հետ, որոնք վիճարկում են իր վարչակազմի գործողությունների օրինականությունը, հայտնում է Bloomberg-ը։
«Իր նախագահությունից երկու ամիս անց Դոնալդ Թրամփը բախվել է ավելի քան 150 դատական հայցերի հետ, որոնք վիճարկում են իր գործադիր գործողությունները։ ԱՄՆ դատավորները հաճախ են վճիռներ կայացրել վարչակազմի դիրքորոշման դեմ, և որոշ դեպքերում պարզել են, որ նախագահը կարող է չարաշահել իր լիազորությունները՝ գործելով առանց Կոնգրեսի հավանության», - հաշվարկել է գործակալությունը:
Հայցերի մեծ մասը կապված է ներգաղթի քաղաքականության խստացման հետ, այդ թվում՝ ի ծնե իրավունքով քաղաքացիություն ստանալու արգելքի։ Վիճարկվում են նաև պետական ծառայողների լայնածավալ կրճատումները։
