Մոտ 15 հազար քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել․ ՊԵԿ նախագահ
Քաղաքական
Արդեն մոտ 15 հազար քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, բայց այստեղ կարևորը ոչ թե քանակն է, այլ՝ դինամիկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Երբ որ նայում ենք՝ շաբաթական ինչ է տեղի ունենում, իրազեկման արշավները, այդ թվում՝ նաև սոցիալական կրեդիտների շրջանակի ընդլայնումն, իրենց օգուտը, կարծում եմ, բերում են։ Երեկվա դրությամբ՝ 7 հազարից ավել քաղաքացի սոցիալական կրեդիտ է ստացել՝ 600 միլիոն դրամից ավել»,– ասաց նա։
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ աշխատում են մի հավելվածի վրա, որը հնարավորություն կտա պարզեցված կերպով բջջային հեռախոսի միջոցով հայտարարագրումն իրականացնել։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում