Թրամփը Lockheed-ի փոխարեն ընտրել է Boeing-ը F-47 կործանիչ կառուցելու համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Boeing-ին պայմանագիր է շնորհել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենաառաջադեմ կործանիչի՝ F-47-ի մշակման համար՝ որպես Next Generation Air Dominance (NGAD) ծրագրի մի մաս՝ ընկերությանը իրական զարկ տալով, գրում է Reuters-ը։
Նոր օդանավը, որը պաշտոնապես կոչվում է F-47, կփոխարինի ներկայիս Lockheed Martin F-22 Raptor-ին և կլինի կառավարվող կործանիչ, որը կգործի ինքնավար անօդաչու թռչող սարքերի կողքին:
Boeing-ը շահել է պայմանագիրը` առաջ անցնելով մրցակից Lockheed Martin-ից, որի բաժնետոմսերը հայտարարությունից հետո ընկել են գրեթե 7%-ով, մինչդեռ Boeing-ի բաժնետոմսերը թանկացել են 5%-ով: Իսկ Թրամփը Օվալաձև գրասենյակից պարզաբանումներ է տվել։
«Մենք մեծ պատվեր ենք կատարել։ Գինը չենք կարող ասել»,-ասել է Թրամփը:
