Իրանում խոսել են ԱՄՆ-ի հետ հնարավոր շփումների մասին
Իրան
Իրանը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ բացակայում է ուղիղ երկխոսության հնարավորությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման պատճառով: Այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այս հարցում մեր դիրքորոշումը լիովին պարզ է։ Հաշվի առնելով ամեն օր հնչող մեղադրանքները՝ մենք ուղղակի բանակցությունների չենք գնա ամերիկյան կողմի հետ, բայց անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է», - ասել Է Իրանի ԱԳ նախարարը։
