Ուկրաինան նախազգուշացրել Է Եվրոպային

Եթե Եվրամիության իշխանությունները չերկարաձգեն ԵՄ ուկրաինական ապրանքների մատակարարման ներմաները, ապա դա կործանարար հետեւանքներ կունենա։ Այս մասին նախազգուշացրել Է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, մեջբերել Է Financial Times-ը։
Նա հիշեցրել է, որ Եվրոպա ուկրաինական արտադրանքի անմաքս ներմուծման նորմը կդադարի գործել հունիսի 5-ին։
Ինչպես նշել է Մարչենկոն, եթե համապատասխան համաձայնագիրը չերկարաձգվի, ապա Ուկրաինայի համար դա վնասակար հետեւանքներ կունենա:
Եվրոպական որոշ պետություններ դեմ են իրենց շուկաներում ուկրաինական ներկայության ընդլայնմանը, ինչը առաջին հերթին վերաբերում է էժան գյուղատնտեսական ապրանքներին, որոնք խարխլում են տեղի ֆերմերների դիրքերը։
Միևնույն ժամանակ Կիևը նախազգուշացնում է, որ առևտրից եկամուտների կորուստը կարող է հարվածել Ուկրաինային:
Մարչենկոն փաստել է, որ առանց ԱՄՆ-ի աջակցության Ուկրաինան շատ դրամատիկ իրավիճակում կարող է հայտնվել։
