Տղամարդը հուշանվեր թղթադրամով վճարում է կատարել, վերցրել մանրն ու հեռացել․ պարզվել է նրա ինքնությունը
Հասարակություն
Մարտի 21-ին մի վաճառողուհի Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը անհայտ անձը, թերթի կրպակից գնելով հինգ տուփ ծխախոտ, վճարել է քսան հազարանոց հուշանվեր թղթադրամ, ու ստացել է նաև տասնվեց հազար հինգ հարյուր դրամ մանրը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամով վճարումը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ։ Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք կանխիկ գործարքներ կատարելիս լինել զգոն, իսկ կեղծ դրամ նկատելիս դիմել ՆԳՆ ոստիկանություն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու