Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հարցեր, հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ն։
Ընդգծվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը, որը Մոսկվան բարձր է գնահատել։
«Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցը և առարկայական բովանդակությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
