Երևանում բախվել են Nissan Teana-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 24-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և մոպեդավարի ինքնությունը:
Մանրաամսները՝ սկզբնաղբյուր կայքում
