Ադրբեջանը կհարձակվի ՀՀ-ի վրա, թիրախում Իրանն է․ Ազգ-Բանակն է մեր փրկությունը․ Արմեն Այվազյան (տեսանյութ)
ՏեսանյութերՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այս հարցազրույցում անդրադարձել եմ մեր եռացող տարածաշրջանում ընթացող կարևոր զարգացումներին և Հայաստանի աշխարհառազմավարական դրությանը, մասնավորապես՝
-- Թուրքիայում սկսված և դեռ շարունակվելիք զանգվածային բողոքներին ու անկարգություններին,
-- Եմենին ԱՄՆ-ի հասցվող օդային հարվածներին,
-- Գազայում Իսրայելի իրականացվող ցեղասպանությանը և Արցախում Ադրբեջանի կատարած ցեղասպանության նմանություններին,
-- Իրանի դեմբ Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր մեծ հարձակմանը,
-- այդ համատեքստում Ադրբեջանին հատկացված դերին ու Հայաստանի դեմ նախապատրաստվող ագրեսիային,
-- Հայաստանի նկատմամբ մեծ տերությունների, հատկապես՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, որդեգրած դիրքորոշումներին,
-- Հայաեստանի պաշտպանունակության խնդիրներին,
-- զուգահեռ մի շարք այլ հարցերի,
և, ամենակարևորը, մեր սեփական անելիքներին։
Հուսով եմ, այս համառոտ վերլուծությունները մեր ժողովրդին որոշ չափով կներկայացնեն ստեղծված իրադրության լրջությունը և ու կպարզաբանեն առաջիկայում մեզ սպասող մարտահրավերներն ու փորձությունները։
ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԵՎ ԱՍՏՎԱԾ»։
