Մոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղին Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից. Հարավային Կորեայի նախագահը տուն չունի Կեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում են Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է Գոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենա ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Վահագն Խաչատուրյանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրին 2020-ին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության գործով օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է․ ՔԿ Անահիտ Մանասյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն՝ Բուդրիսի հայտարարությունը Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը 

Հարգելի գործընկերներ, աղջիկներ և տղաներ, նույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն

Քաղաքական

Ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումներին նվիրված ռեզոնանսային իմ մի շարք հոդվածներից հետո ժամանակավոր դադար վերցրեցի՝ հնարավորություն տալով մեր գործընկերներին բանաձևել և հանրայնացնել իմ կողմից բարձրացված հարցերի իրենց պատասխանները։

Ավաղ, ինչպես և կանխատեսում էի, բովանդակային քննարկումները սկսեցին դոփել տեղում, սրան ի հակառակ էլ ավելի մեծ եռանդով գործի դրվեց տիպիկ նիկոլական մեխանիզմ՝ մաքսիմալ ստերի, մոլորեցումների, կեղծիքների և վիրավորանքների գեներացիա, որոնց նպատակն է՝ ջրերը զուլալեցնելու փոխարեն մաքսիմալ պխտորելու միջոցով սվաղել «տարանջատում» օպերացիայի հետևում եղած հաշվարկների ֆիասկոն։

Այս ֆոնին հույսով սկսեցի դիտել Ագնեսա Խամոյանի վերջին հարցազրույցը, թեպետ այն տաղավարի ընտրությունը, որտեղ ՀՀԿ-ի մասին ստերի և կեղծիքի չափաբաժինը վաղուց հավասարվել է «պետրոսյան» տաղավարին, ճշմարտախոսության և արդարության մեծ ակնկալիքներ չէր ներշնչում։ Ափսոս, որ ոչ միայն չլսեցի իմ նախորդ բարձրաձայնած հարցերի մասին քիչ թե շատ ընկալելի փաթեթավորմամբ պարզաբանումներ, այլև դարձա հերթական քարոզչական խարդախության վկան։

Անցնենք մի շարք թեզերի վրայով։

1.Վրաստանի հետ զուգահեռներ։ Տարօրինակ է, երբ «ընդդիմության ընդդիմություն» նոր ամպլուայի մեջ մտած գործընկերները կրկին չեն խորշում ակնհայտ կեղծ թեզեր առաջ մղելուց։

2018-ի Հայաստանի և 2024-ի Վրաստանի համեմատական վերլուծությունը հրապարակել էի դեռևս ամիսներ առաջ, որում փաստարկված և հստակ արձանագրել էի երկու պրոցեսների տարբերությունները : (Հասկանում եմ, որ որևէ մեկը պարտավոր չէ կարդալ կալանքում գրվող իմ հոդվածները, մանավանդ, եթե չեմ օգտագործում որոշ բանալի բառեր՝ «երկրորդ նախագահ», և այլն)։ Ուստի, կրկնեմ թե՛ այդ զրուցակիցների, թե՛ հանրության համար.

ա) Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, առաջին հռետորական հարցադրումս շատ ուղիղ է, շատ մարդկային և շատ անկեղծ. տղե՛րք (հավաքական դիմելաձև է), բա դուք ո՞ւր էիք այդ 2018-ին։ Բա որտե՞ղ են ձեր այդ ժամանակների խրոխտ գրառումները և հարցազրույցները՝ ի պաշտպանություն գործող իշխանության։ Բա ո՞ւր էր ձեր քաղաքացիական կեցվածքն ընդդեմ մեր՝ հանրապետականներիս հանդեպ իրականացված անմարդկային տեռորի։ «55-ն ընդդեմ 3.000.000-ի» համատարած խելագարության ժամանակ դուք էն 55-ի՞ մեջ էիք։

բ) Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։

գ) Եվ, ամենակարևորը, Վրաստանի ժողովուրդն, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից։

2. Երբ երկրորդ նախագահի քաղաքական և քարոզչական թիմի ներկայացուցիչները լուրջ դեմքով վերլուծում են, որ «Սերժը և ՀՀԿ-ն բերեցին Նիկոլին», բայց դրան զուգահեռ ասում են, որ ՀՀԿ-ում ընկերներ ունեն և տեսել են հանրապետականների պայքարը այս ռեժիմի դեմ (այս մասը ճիշտ են ասում, ինտերնետը ողողված է դա փաստող նյութերով), կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։ Ո՞նց, դուք համ վստահեցնում եք, որ մե՞նք ենք բերել այս չարիքը, համ մեզ ընկե՞ր եք համարում։

Չնայած երևի իներցիայի ուժով ենք «ընկեր», թե չէ՝ (օրինակս անհամեստ չթվա) ժամանակին և հիմնավոր «Աշոտյանը քաղբանտարկյալ է» գնահատականը չէիք փոխակերպի ավելի շատ «սորոսականների» ձևակերպումը հիշեցնող «Աշոտյա՞նն էր նախկին ռեժիմի ամենակոռումպացվածը» բազմաշերտ ծուղակով։

(Շնորհակալ եմ երկրորդ նախագահի բոլոր այն աջակիցներին և պատգամավորներին, ովքեր անվարան և սրտացավ աջակցություն են ցուցաբերել ինձ և իմ ընտանիքին, այդ թվում՝ տեսակցությունների, երաշխավորագրերի և ելույթների համար):

3. 2018-ին մի քանի պատճառներով չէիք շրջանառում «Սերժնա բերել Նիկոլին» անբարոյականությունը։ Նախ, որովհետև ձեզանից շատերն են իրականում և ակտիվ մասնակցել Նիկոլին բերելու մեջ։ Երկրորդը, ձեր թիմի մի մասը սպասումներ ուներ Նիկոլից։ Եվ, երրորդը, չկար սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու քաղաքական նպատակահարմարությունը։

Սուտ խոսելու նպատակահարմարության գործոնը չկար նաև 2021-ին, բացի դրանից 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ գերվստահ լինելով ընտրություններով Փաշինյանին հաղթելու հեռանկարում, ձեզ «без пяти» իշխանություն էիք երևակայում, իսկ մենք էլ ձեր աչքերում երևի ձեր «бедный родственник»-ներն էինք։

4. Ի դեպ, 2018-ին ձեր սպասումների մասին։ Նրանց մասին իր գրքում բաց և ազնիվ գրել է հենց նախագահ Քոչարյանը՝ PS գլխում։ Մի՛ զլացեք, կարդացեք, չէ՞ որ գրքերը, այդ թվում՝ երկրորդ նախագահինը, կարդալու, և ոչ թե, որպես անսահման երկրպագության ապացույց, վրաներից փոշիները սրբելու համար են։

Իսկ հիմա նոր, ծանր և դաժան հարց իմ գործընկերներին։

Այդ ո՞նց է լինում, որ ես, ընկերներս, նույն Աղվան Վարդանյանը, ամենասկզբից տեսնում էինք Նիկոլ-վարչապետի կործանարար էությունը, իսկ նախագահ Քոչարյանի նման հմուտ, փորձառու և իմաստուն գործիչը չէր տեսնում…

Մի հատ էլ ծանր հարց։ Ըստ ձեր ներկայիս քարոզչության, «Միքայել Մինասյանը ֆինանսավորում էր ՀԺ-ն, որը թիրախավորել էր Քոչարյանին»։ Բա երկրորդ նախագահը վարչապետ դարձած այդ վայրահաչող և զրպարտող թերթի խմբագրից այդ ի՞նչ դրական սպասելիքներ ուներ։ Իսկ կարո՞ղ է պարզապես նա այնքա՜ն ուրախ էր «Սերժին մերժելուց», որ չէր կենտրոնացել Նիկոլի ով լինելու վրա…

Ավելին, ըստ երկրորդ նախագահի գրքի, արդեն PPS գլխում նա խոստովանում է, որ իր դեմ հարուցված ապօրինի հետապնդումն է բացել իր աչքերը և ստիպել իրեն նոր քաղաքական հայտ ներկայացնել։ Իրոք որ, փաստերի վրա հիմնված ծանր և անդուր հարցեր են, որոնց, ցավոք, հարևան թիմը կգերադասի, ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, չպատասխանել։

5. Հարգելի գործընկերներ, աղջիկներ և տղաներ, «Քոչարյանը Սերժից ավելի դեմոկրատ է» ձեր նոր թեզը պարզապես հոմերական ծիծաղ է առաջացնում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ դա այդպես չէ (բավական է նայել տարբեր տարիների բոլոր համապատասխան միջազգային զեկույցները)։ Այլ նաև այն պատճառով, որ մինչ այսօր ճիշտ հակառակ նարատիվն էիք քարոզում՝ երկրորդ նախագահի «ուժեղ ձեռքը» հակադրելով ավելի «ճկուն և մեղմ» երրորդ նախագահին։ Կողմնորոշվեք, տիկնայք և պարոնայք, թե չէ՝ այստեղ էլ եք նմանվում փաշինյանական քարոզչական ձեռագրին։

6. Կներեք, բայց ստիպված եմ նաև փաստել հետևյալը։ Երկրորդ նախագահի 2.5 տարի տևած լռությունը, որը համընկավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենադաժան էջերի, Արցախի հայաթափման և կորստի, բազմաթիվ բռնաճնշումների, ամենազանգվածային բողոքի ակցիաների, Հայաստանի շուրջ սեղմվող օղակի հետ, բավ է մատուցեք որպես «օդոլժենի», կամ հասարակության ընդդիմադիր հատվածին որպես լավություն՝ «դե թող մյուսները առաջնորդ դառնային» մուննաթով փաթեթավորված։ Այդ երկարատև լռությունը, չար աչքով նայելու դեպքում ավելի շատ հարցեր կառաջացնի, քան դրան հաջորդած ասուլիսը՝ պատասխաններ տվեց։ Ուստի, ես ոչ թե չար, այլ չեզոք աչքով եմ նայել այդ փաստին։ Հա, ու միայն ձեզ համար է երկրորդ նախագահի ասուլիսը մինչև հիմա օրակարգի հարց։ Ձեզ չի՞ զարմացնում, որ այդ 4 ժամանոց ասուլիսից միակ թեման հանրային դիսկուրսում դարձավ գալիք ընտրությունների հարցը։ Նույնիսկ դուք ասուլիսից մեկ շաբաթ անց դրանից խոսելու այլ նյութ չունեիք։

7. Ինչ վերաբերում է սխալների ընդունմանը։ Մենք մերը վաղուց և բարձրաձայն ընդունել ենք։ Տարոսը ձեզ, որ համառորեն հրաժարվում եք դա անել նույնիսկ այլևս ամենաակնհայտ դեպքերում։ Օգնեմ ձեզ, և, որպես ժամանակին «Ա1+»-ի փակումը հիմնավորող պատգամավորներից մեկը, խոստովանեմ, որ դա սխալ էր։

Էպիկրիզի փոխարեն։ Երկրորդ և երրորդ նախագահների միջև ընթացող առճակատման ընթացքում փորձ է արվում աղավաղել կոնֆլիկտի թե՛ ժամանակագրությունը, թե՛ պատճառահետևանքային կապերը։ Դա հատկապես ցցուն խոսույթ է երկրորդ նախագահի կողմնակիցների շրջանակում, որոնք Հանրապետականի և երրորդ նախագահի դեմ իրենց հակաքարոզչությունը փորձում են հիմնավորել նախագահ Քոչարյանի վերջին ասուլիսի փաստով և այդ ընթացքում հնչած ուղերձներով։ Նման պահվածքի պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ համակցված հանգամանքները.

• Ընթացող հակամարտությունը ընդդիմադիր լայն զանգվածների համար ընկալելի չէ, ուստի մեր դեմ կիրառվում է իրականությանը չհամապատասխանող հնարք, իբր «մենք ենք սկսել»։

• Մեր դեմ հակաքարոզչական բլիցկրիգ իրականացնելու երկրորդ նախագահի թիմի հաշվարկները տապալվեցին, և եկել է ինքնարդարացման փուլը։

Սակայն նույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զախարովա․ ԱՄՆ-ն ձգտում է գործել՝ առանց հաշվի առնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրըՄոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղինՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆԳագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից. Հարավային Կորեայի նախագահը տուն չունիԱՄՆ-ն հարվածել է Իրանի ափամերձ պաշտպանական համակարգերինԿեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում ենԵրևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Հինգշաբթի օրվա ելույթը նվիրված կլինի «ազատ և արդար ընտրություններին». Դոնալդ Թրամփ Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել էԳոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենաՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՓլուզվել է շինության բետոնե ծածկը․ տուժածները դուրս են բերվել փլատակներիցՂազախստանում թղթադրամները «լվանում են» լվացքի մեքենայում՝ որակը ստուգելու համարՍթարմերը հրաժեշտ է տվել Համայնքների պալատին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց առաջՎահագն Խաչատուրյանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրինԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Դոհա՝ Քաթարի նախկին էմիրին պատվի արժանացնելու համար2020-ին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության գործով օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է․ ՔԿԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը․ օդի որակի տվյալներSemafor. Թրամփը լուրջ չի վերաբերվում սպանության սպառնալիքներինԱնահիտ Մանասյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերըԴանիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի նոր գնումներըՀայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն՝ Բուդրիսի հայտարարությունըՖոն դեր Լայենը Կիևին խոստացել է «անվտանգ անօդաչու սարքերի գործարաններ» ԵՄ-ումՆախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգըԻսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասինՀրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը«Գարեջրի օրեր» ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի Երևանի կենտրոնումԵրևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանըBloomberg. Պենտագոնը արգելափակել է F-35 ծրագրի զեկույցի հրապարակումը Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինԹուրքիան բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանըTagesspiegel. Գերմանացիների մեկ երրորդը կարծում է, որ Գերմանիան կարող է մասնակցել պատերազմի հինգ տարվա ընթացքումՓլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում․ կան տուժածներՊարֆյումեր Ֆրանսիս Քուրկջյանը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական ​​պարգևինՍպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՌԴ-ում ծնված ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The GuardianԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել ԻրանինԱդրբեջանում ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն» է. ադրբեջանագետTagesspiegel. Գերմանացիների ավելի քան 75%-ը կասկածում է, որ Գերմանիայի զինված ուժերը կդառնան ամենաուժեղ բանակըԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է ԻրանինՖիդանը նշել է Կիև կատարած իր այցի գլխավոր թեման ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԶախարովան «կամավորների կոալիցիա»-ն համեմատել է Սոդոմի և Գոմորի հետLiberty Times. Թայվանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Jinfeng-1 կամիկաձե անօդաչու թռչող սարքի արտադրության շուրջԽուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցելԲրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր ԷքսերջյանինԳերմանիայում խարդախները կոտրել են ֆինանսների նախկին նախարարի ֆեյսբուքյան էջըԻրաքում անօդաչու թռչող սարք է կործանվել
Ամենադիտված