Սպիտակ տունը գնահատել Է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի հետ բանակցությունները
ԱՄՆ
Սպիտակ տունը դրական է գնահատել Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։
«Էր Ռիադում բանակցությունները շատ լավ են ընթանում։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում դրական հայտարարություն կարվի», - ասել է գործակալության զրուցակիցը։
