Պենտագոնը մեղադրվում է Եմենում հութիների դեմ ռազմական գործողություններ պլանավորելու մեջ․ Hill
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ոչ ոք «պատերազմի պլաններով տեքստային հաղորդագրություններ չի ուղարկել»։ Այս մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը չաթից տվյալների արտահոսքի հետ կապված պատմության ֆոնին, որտեղ իբր քննարկվել է Եմենում հութիների դեմ Միացյալ Նահանգների ռազմական պլանավորումը, փոխանցում է The Hill թերթը։
«Ոչ ոք պատերազմի պլաններով տեքստային հաղորդագրություններ չի ուղարկել, եւ դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այդ կապակցությամբ», - ընդգծել է նա:
Միջադեպը քննադատության է արժանացել Կոնգրեսում և դարձել պաշտոնական ստուգման առարկա։
Սպիտակ տունը հաստատել է հաղորդագրությունների իսկությունը, սակայն հայտարարել է Ազգային անվտանգության համար սպառնալիքների բացակայության մասին:
