Ինչու է ամերիկյան United Airlines-ի ինքնաթիռը հետ վերադարձել
ԱՄՆ
Ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Լոս Անջելեսից Շանհայ էր թռչում, հետ է վերադարձել այն պատճառով, որ օդաչուներից մեկը մոռացել է անձնագիրը: Այս մասին գրում Է CNN - ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։
Ինքնաթիռում եղել է 257 ուղևոր և անձնակազմի 13 անդամ։
«Օդաչուն իր հետ անձնագիր չի ունեցել։ Մենք ձևավորեցինք նոր անձնակազմ, որպեսզի նույն երեկոյան մեր ուղևորներին հասցնենք իրենց նպատակակետին: Ուղևորներին տրամադրվել են սննդի վաուչերներ եւ փոխհատուցում», - հեռուստաալիքը մեջբերում է ավիաընկերության հայտարարության տեքստը։
Չորս ժամ անց նոր անձնակազմը Սան Ֆրանցիսկոյից շաչժվել է Շանհայ: Այն վայրէջք կատարեց այնտեղ՝ մոտ վեց ժամ ուշացումով:
