Իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, ոչ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. Սերժ Սարգսյան
Քաղաքական
«Անդրանիկ Մարգարյանի երազած հայրենիքին ե՞րբ ականատես կլինենք»,– նման հարց լրագրողն ուղղեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս դժվարացավ պատասխանել։
«Դժվար է ասել։ Նման բարդ հարցեր մի՛ տվեք»,– ասաց Սարգսյանը՝ դիմելով լրագրողին։
Հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ դեռ կռվում իր ստվերի դեմ, նախկին նախագահը պատասխաեց․ «Այդ հարցին ես հարցով պիտի պատասխանեմ։ Այդ հարցին պիտի այդ մարդիկ պատասխանեն։ Համենայնդեպս, ինձ որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական»։
