Նույնիսկ Ադրբեջանը չէր հավատում, որ Հայաստանը կարող էր ընդունել «կրկնակապիտուլյացիան»․ Հայկ Մամիջանյան
Քաղաքական
ՔՊ-ականները կարո՞ղ է մի հատ էլ քարոզ կարդան Ադրբեջանի մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ի իր ճեպարույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Իրենք ուզում են համոզած լինել, որ Ադրբեջանի համար զարմանալի է, որ Հայաստանն ընդունել է այդ առաջարկը։ Այսինքն նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ ինքնասպանություն էր այդ առաջարկը։ Տեքստը այնքան վատ էր, որ ըստ Ալեն Սիմոնայնի, նույնիսկ Ադրբեջանը չէր հավատում, որ Հայաստանը կարող էր ընդունել կրկնակապիտուլյացիան։ Ալեն Սիմոնայնի այսօրվա ճեպազրույցը ինքնախոստովանական էր»,- նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ՔՊ-ականների այն թեզին, թե դրա բոլոր կետերը երկկողմանի են, ապա Մամիջանյանն այն մառազմի գագաթնակետը որակեց։
