ԱՄՆ-ում ասել են՝ ինչ հայտարարության են սպասում Ռուսաստանի հետ բանակցություններից հետո
ԱՄՆ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները Սաուդյան Արաբիայում շատ լավ են անցել, Վաշինգտոնը դրական համատեղ հայտարարություն է ակնկալում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։
«ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Էր Ռիադում շատ լավ են ընթանում։ Սպասվում է դրական հայտարարություն», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը նախատեսվում է հնչեցնել մարտի 25-ին:
Երկու պատվիրակությունների երկխոսության մանրամասները մնում են անհայտ:
