Ինչ բացահայտում է արել ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի մասին

Ուկրաինան հակամարտության խաղաղ կարգավորման ձգտման մասին խոսակցությունների հետ միաժամանակ մեծացնում է Ռուսաստանի տարածքների գնդակոծությունը՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական անձանց։ Այս մասին Ria Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, փոխանցում է Gazeta-ն։
«Խաղաղ կարգավորման ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Կիևը երկրորդ շաբաթն անընդմեջ արձանագրում է ռուսական տարածքներում քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունների թվի աճ», - ընդգծել է նա:
