ԱՄՆ նախագահը պատահաբար կողմնակի անձի է ներառել գաղտնի չաթում
ԱՄՆ
The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար հայտնվել է Signal մեսենջերի փակ չաթում, որտեղ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկում էին Եմենի հութիների դեմ գործողության ծրագրերը: Այս մասին գրում է պարբերականը։
Խմբում եղել են պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի այլ անդամներ։ Ընդհանուր առմամբ՝ 18 մարդ:
Լրագրողը չատում հայտնվել է մարտի 13-ին՝ ռազմական գործողություններ սկսելու մասին ամերիկյան իշխանությունների հայտարարությունից երկու օր առաջ։
The Atlantic-ը նշում է, որ Վենսը հրապարակայնորեն չի հակադարձում Թրամփին, սակայն նամակագրության մեջ կասկածի տակ է դրել նախագահի իրազեկ լինելը։
«Չաթի ստեղծող Մայք Ուոլցի գործողությունները կարող էին խախտել լրտեսության մասին օրենքի մի քանի դրույթներ, որը կարգավորում է ռազմական տեղեկատվության հետ վարվելը», - պատասխանել են պարբերականի հարցին իրավաբանները:
Փորձագետները պարզաբանել են, որ «Signal հավելվածը կառավարության կողմից «հարմար» չի համարվում գաղտնի տեղեկատվության փոխանակման համար: Եթե զրույցի մասնակիցները կորցնեին իրենց հեռախոսները կամ դրանք գողանային, ազգային անվտանգության համար հավանական ռիսկը լուրջ կլիներ»:
